• English
  • Հայերեն
ԵՄ-ում ՀՀ Ներկայացուցչություն
  • Ներկայացուցչություն
    • Ներկայացուցչության ղեկավար
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • ԵՎՐՈՊԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆ
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր

ՀՀ Ազգային ժողովի պատգամավորների աշխատանքային այցը Բրյուսել

08 նոյեմբերի, 2023
ՀՀ Ազգային ժողովի պատգամավորների աշխատանքային այցը Բրյուսել
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

Նոյեմբերի 8-10-ը ՀՀ Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը և պատգամավոր Սոնա Ղազարյանը՝ Բրյուսել կատարած աշխատանքային այցելության շրջանակներում, հանդիպումներ ունեցան Եվրոպական խորհրդարանի մի շարք պատգամավորների, այդ թվում՝ Արտաքին հարցերով կոմիտեի նախագահ Դեյվիդ ՄքԱլիսթերի, նույն կոմիտեի անդամներ՝ Իլհան Քյուչյուկի, Պետրաս Աստրավիչիուսի, Աննա Ֆոտիգայի, Ռաֆայել Գլյուկսմանի, ինչպես նաև Բերտ-Յան Ռաուսենի, Ռիշար Չառնեցկիի, Ֆրանց Բոգովիչի և Անգել Ջամբազկիի հետ։
 
Հանդիպումների ժամանակ հիմնականում քննարկվեցին Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտման ենթարկվածների ներկա պայմանների և կարգավիճակի, Հարավային Կովկաս տարածաշրջանում տիրող իրավիճակի ու ՀՀ֊ԵՄ հարաբերությունների հեռանկարների մասին։ Միևնույն ժամանակ, մտքեր փոխանակվեցին տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանն առնչվող հարցերի լայն շրջանակի մասին։ Այս համատեքստում, պատգամավորները մանրամասն ներկայացրեցին Հայաստանի կողմից առաջ քաշված «Խաղաղության խաչմերուկներ» նախագիծը։
 
Երկուստեք կարևորվեց Հայաստանի ժողովրդավարական զարգացումը, բարեփոխումների իրականացման օրակարգն ու ԵՄ-ի հետ հարաբերությունների շարունակական խորացման անհրաժեշտությունը։
կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

28, Rue Montoyer,
1000 Brussels, Belgium
Հեռ.` +32 2 348-44-00

ԵՄ-ում ՀՀ Ներկայացուցչություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: